3012 դիտում
17:52 31-07-2017
ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել էր ԱՄՆ-ի Հայ իրավաբանների միության խորհրդի անդամ, փաստաբան Գարո Ղազարյանին
2017թ. հուլիսի 28-ին ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել էր ԱՄՆ-ի Հայ իրավաբանների միության խորհրդի անդամ, նույն միության հայերի իրավունքների պաշտպանության կոմիտեի համաատենապետ, փաստաբան Գարո Ղազարյանին:
Փաստաբանների հետ հանդիպման հիմնական ուղղվածությունը «Փաստաբանի մասնագիտությունը և վարքագիծը ԱՄՆ-ում» թեմայով քննարկումն էր:
Գարո Ղազարյանը, ողջունելով գործընկերներին, նշել է, որ կարևոր է փաստաբանի մասնագիտությունը հատկապես այն երկրներում, որտեղ ժողովրդավարական արժեքները նոր են սերմանվում: Այս պարագայում փաստաբան մասնագետի կայանալը մեծ նշանակություն և առաջնահերթություններ ունի:
Նա ներկայացրել է Միացյալ Նահանգներում փաստաբանների աշխատանքի առանձնահատկությունները, մասնագիտական էթիկայի կանոնները: Մասնագիտական վարքագծի կանոնների վերաբերյալ փաստաբանների մի շարք հարցերին անդրադառնալով՝ Գարո Ղազարյանն ընդհանրական մեկնաբանություններ է արել՝ մասնավորապես նշելով, որ Վարքագծի կանոնները տարածվում են փաստաբանի մասնագիտական, հանրային, իսկ որոշ դեպքերում՝ նաև անձնական կյանքի վրա: Ըստ Ղազարյանի՝ Միացյալ Նահանգներում փաստաբանը համարվում է արդարադատության սպա, որը արդարադատության իրականացման կարևոր օղակն է և հաշվետու է հանրությանն իր գործողությունների համար:
ԱՄՆ փաստաբանը նշել է, որ հետևում է Հայաստանում հանրային հնչեղություն ունեցող դատավարություններին՝ կարևորելով փաստաբանների աշխատանքը յուրաքանչյուր դատավարությունում: Այս համատեքստում քննարկվել են նաև վերջին օրերին փաստաբանությանը հուզող զննության առնչվող հարցեր:
Անդրադարձ է եղել նաև վստահորդի իրավունքներին: Գարո Ղազարյանը նշել է, որ իրենց մոտ մեղադրյալն ունի երեք հիմնական իրավունքներ՝ 1. ընդունել կամ չընդունել մեղադրանքը, 2. հայտնել դիրքորոշում իր գործը դատարանի կամ երդվյալ ատենակալների կողմից քննվելու վերաբերյալ, 3. ցուցմունք տալ կամ լռել: Գարո Ղազարյանը նշել է, որ ԱՄՆ-ում փաստաբանը իրավունք չունի կատարելու իր վստահորդի ոչ օրինական ցուցումները:
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մասնագիտական այլ հարցեր:
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի կենտրոն
Նմանատիպ նյութեր
1471 դիտում
15:28 27-04-2019
Աննա Հակոբյանը հյուրընկալել է Ամերիկայի հայ իրավաբանների միության կառավարման խորհրդի ներկայացուցիչներին
1706 դիտում
12:33 24-01-2014
ՀՀ փաստաբանների պալատը ծրագրում է հեռավար ուսուցում կազմակերպել մարզերի փաստաբանների հետ
1804 դիտում
09:47 18-04-2015
Փաստաբանների նոր ակումբը կարող է պառակտե՞լ փաստաբանների պալատը. Ժողովուրդ
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»