1498 դիտում
15:28 27-04-2019
Աննա Հակոբյանը հյուրընկալել է Ամերիկայի հայ իրավաբանների միության կառավարման խորհրդի ներկայացուցիչներին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 27-ին հյուրընկալել է Ամերիկայի հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) կառավարման խորհրդի ներկայացուցիչներ, հայտնի իրավաբաններ Կարո Ղազարյանին, Գառնիկ Քերքոնյանին և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
Ինչպես տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից, Կարո Ղազարյանն ու Գառնիկ Քերքոնյանը մանրամասն ներկայացրել են իրենց գործունեությունն ու ցանկություն հայտնել իրավական ոլորտում համագործակցել «Իմ քայլը» հիմնադրամի հետ: Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնելով, առաջարկել է ի թիվս մի շարք այլ ծրագրերի, «Իմ քայլը» հիմնադրամի կրթական ծրագրի շրջանակում իրավական ոլորտում կազմակերպել վերապատրաստման դասընթացներ հայ ուսանողների համար:
Գարո Ղազարյանը շեշտել է, որ իրենց միությունը մի շարք կրթական ծրագրեր է իրականացրել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Արցախի պետական համալսարանի (ԱՊՀ) հետ, հետևաբար այդ ոլորտում համագործակցությունը կարող է լուրջ արդյունքներ ունենալ:
Նմանատիպ նյութեր
3039 դիտում
17:52 31-07-2017
ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել էր ԱՄՆ-ի Հայ իրավաբանների միության խորհրդի անդամ, փաստաբան Գարո Ղազարյանին
2756 դիտում
10:08 13-05-2019
Աննա Հակոբյանը հյուրընկալել է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանին
6288 դիտում
18:42 23-05-2018
Արցախի նախագահն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը
Այս բաժնից
763 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
595 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1150 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից