Հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին
ՆԱՏՕ-ի «Noble Partner – 2017» զորավարժությունները Վրաստանում սկսվելու են հուլիսի 30-ին: Դա Վրաստանում երրորդ «Noble Partner» զորավարժություններն են, և այս տարի դրանք լինելու են ամենամասշտաբայինը: Զորավարժություններն անցկացվելու են Թբիլիսիի մոտակայքում Վազիանի ռազմակայանում: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Զորավարժությունների ընթացքում կօգտագործվեն գերմանական զրահամեքենաներ և ամերիկյան զինտեխնիկա:
Սա 3-րդ անգամ է, որ Վրաստանում անցկացվում են ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր» զորավարժությունները:
Այս տարի զորավարժություններին կմասնակցեն 8 երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի և Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 2800 զինվորականներ: