211652_close_icon

Որքանո՞վ են արդարացված Հայաստանում անվտանգության, արտաքին տնտեսական քաղաքականության մոտեցումների մասին նոր կոչերը. «Առավոտ»

views-count26113 դիտում article-date 10:49 29-07-2017
«Առավոտ» թերթը գրում է. «Նախօրեին ամերիկացի օրենսդիրները հազվագյուտ համերաշխությամբ քվեարկեցին հօգուտ օրինագծի, որով աննախադեպ խստության պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի նկատմամբ: Այս փաթեթը ծանր հարված է Մոսկվայի թե ռազմական, թե տնտեսական կարողություններին՝ այն կարողություններին, որոնց ապավինելով՝ պաշտոնական Երևանը շարունակում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում՝ ճանաչելով Ռուսաստանին որպես «ռազմավարական դաշնակից»: Փաստն այն է, ինչի մասին խոսում են նույնիսկ ռուսաստանցի փորձագետները, որ այդ երկրին մեծ փորձություններ են սպասվում, և ամենևին էլ փաստ չէ, որ Հայաստանը պարտավոր է շարունակել իր «ավանդական» քաղաքականությունը և այդ փորձությունները հրավիրել իր վրա: Հայաստանում արդեն իսկ հնչում են կոչեր վերագնահատելու անվտանգության, արտաքին տնտեսական քաղաքականության մոտեցումները: Որքանո՞վ է դա արդարացված, ո՞րն է Հայաստանի իրական շահն այս նոր դասավորության մեջ՝ կարող է ապացուցվել միայն հրապարակային բանավեճի արդյունքում»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր