211652_close_icon
views-count2859 դիտում article-date 17:37 06-06-2016

Ն. Զոհրաբյանն ու Է. Շարմազանովը վիճեցին ԱԱԾ օրենքում կատարված փոփոխությունների առիթով, «կլոր ու քառակուսի» մոտեցումների մասին

Հայաստանյան հասարակությունը քաջատեղյակ է, թե ովքեր չեն ծառայում բանակում. դրանք պատգամավորների, նախարարների, օլիգարխների որդիներ են: Այս մասին «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, երբ հիմնական զեկուցող ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը ներկայացրեց հիմնական փոփոխոթյունը: Այն է, եթե նախկինում ԱԱԾ համակարգում աշխատանքի անցնելու համար պարտադիր պայմաններից մեկը պարտադիր զինվորական ծառայությունն էր, ապա այժմ առաջարկվում է ԱԱԾ մարմինների նեղ մասնագիտական կրթություն պահանջող առանձին պաշտոններ համալրել զինվորական ծառայությունից ազատված և հետագայում պահեստազորում գրանցված անձանցով: Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե արդյոք մտավախություն չկա՞ որ ԱԱԾ-ն կդառնա կադրերի հավաքման բյուրո «գիտնականների» համար, իսկ իրական գիտնականները դուրս կմնան մրցակցությունից: «Կադրերի ընտրությունը կատարում ենք առաջադրված խնդիրները լուծելու համար, ոչ թե աշխատանք ապահովելու համար: Նայում ենք՝ ինչպես է թեզը պատրաստվել, ովքեր են բարեկամները, հարազատներն ովքեր են: Անհոգ եղեք՝ ԱԱԾ-ում միջնորդությամբ ընդունելություններ չեն լինում»,- ասաց Արզուման Հարությունյանը: Ստանալով հիմնական զեկուցող Արզուման Հարությունյանի պատասխանը` Նաիրա Զոհրաբյանը հեգնեց` ասելով. «Փաստորեն ԱԱԾ-ը բացառիկ է մեր հանրապետությունում, որտեղ միջնորդություններ չկան»: Դիտարկմանն արձագանքեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ կոչ անելով «դուրս գալ քառակուսի պատկերացումներից»: Նաիրա Զոհրաբյանն էլ հակադարձեց, թե թույլ չի տվել Շարմազանովին իր խոսքերը կլոր կամ քառակուսի որակել:

Նմանատիպ նյութեր