Նեյմարը վիճաբանությունից հետո լքել է «Բարսելոնայի» մարզումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
International Champions Cup-ի շրջանակներում «Ռեալի» հետ խաղից առաջ «Բարսելոնայի» մարզման ժամանակ հարձակվող Նեյմարի ու պաշտպան Նելսոն Սեմեդուի միջև ընդհարում է տեղի ունեցել:
Թիմային վարժությունների ժամանակ Սեմեդուն փորձել է գնդակը խլել Նեյմարից: Վերջինիս դա դուր չի եկել և վիճաբանություն է սկսվել:
Ծեծկռտուքը կանխելու համար միջամտել է Խավիեր Մասկերանոն: Սերխիո Բուսկետսը ետ է քաշել բրազիլացուն, որը շարունակել է գոռալ Սեմեդուի վրա: Արդյունքում Նեյմարը նետել է մարզումային ժիլետը և լքել մարզաբազան: