211652_close_icon
views-count7918 դիտում article-date 16:21 28-07-2017

2017 թ-ի 1-ին կիսամյակում պետական վերահսկողություն է իրականացվել 622 սուբյեկտների մոտ, կասեցվել է 35 տնտեսավարողի գործընթացը

Հուլիսի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության, անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների պետերը ներկայացրել են 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացված պետական վերահսկողության արդյունքներն՝ ըստ ոլորտների: Ծառայությունը վերահսկողություն է իրականացրել՝ առաջնորդվելով ինչպես ոլորտային, այնպես էլ սեզոնային ռիսկերի հիման վրա կազմված ծրագրով: 2017 թվականի առաջին կիսամյակում պետական վերահսկողություն է իրականացվել 622 սուբյեկտների մոտ, այդ թվում՝ 362 ստուգում, 186 դիտարկում, 74 անասնահամաճարակային մշտադիտարկում: Արդյունքում, ելնելով խախտումների բնույթից, 35 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը կասեցվել է, կայացվել է անձանց աշխատանքի թույլատրելու մասին 37 որոշում: ՍԱՊԾ-ն պետական վերահսկողության շրջանակներում առաջնորդվել տնտեսավարողներին նախ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն, մասնագիտական աջակցություն տրամադրելու սկզբունքով. 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացում հանրապետության ողջ տարածքում մեր տեսուչներն այդ նպատակով այցելել են շուրջ 8000 տնտեսավարողի: Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն առանձնացրել է վերահսկողութան արդյունքում առավել հաճախ արձանագրվող խախտումները, դրանք են՝ սանիտարահիգիենիկ պահանջների և մակնշման անհամապատասխանությունները, համապատասխանության գնահատման ընթացակարգերի խախտումները, աշխատակիցների նախնական և պարբերական բժշկական զննությունների խախտումները, լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունները: Այս ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նախակրթական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության խնդիրներին. պետական վերահսկողությանը զուգահեռ, հանրապետության բոլոր մարզերում մարզպետարանների պատասխանատուներին և հանրակրթական հաստատությունների տնօրեններին ներկայացվել են սահմանված պահանջներն ու համակարգային խնդիրների լուծման ուղիները: DSC_3710 DSC_3710 DSC_3710 Զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում վերահսկողության միջոցառումներ են իրականացվել 34 տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնց արդյունքում 16-ի արտադրական գործընթացը ժամանակավորապես կասեցվել է: Հացի արտադրության ոլորտում դեռևս նախորդ տարվա վերջից սկսած ստուգումների արդյունքում 20 տնտեսավարող սուբյեկտների գործունեություն կասեցվել է՝ հիմնականում պայմանավորված սանիտարահիգիենիկ պայմանների անհամապատասխանությամբ: Այս ոլորտում 2017 թվականին արդեն էական փոփոխություններ են կատարվել՝ իրականացվել են վերանորոգման և արտադրական սարքավորումներով վերազինման աշխատանքներ: Նաև՝ ՍԱՊԾ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել են ոլորտային քննարկումներ ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 700 տնտեսվարողների մասնակցությամբ: Ծառայությունն արդեն հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից սկսած, հաց-հացաբուլկեղենը և միսը պետք է տեղախոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող տանսպորտային միջոցներով, որի մասին արդեն իսկ ծանուցումներ է ուղարկել 1316 տնտեսվարողների: Օգոստոս ամսին ակտիվորեն կշարունակվեն իրազեկման աշխատանքները: 2017 թվականի առաջին կիսամյակում ստուգումներ են իրականացվել 13 կաթնամթերք արտադրող ընկերությունների մոտ: Հաշվի առնելով կաթնամթերքի արտադրության սեզոնային բնույթը և ռիսկայնությունը՝ ներկայումս Ծառայության կողմից ստուգումներ են իրականացվում կաթնամթերք արտադրող 50 ընկերություններում: Ծառայությունը, հուլիսի սկզբից սկսած, ստուգումներ և դիտարկումներ է իրականացնում պաղպաղակի իրացման շուկայում՝ 14 տնտեսվարողների մոտ: Հետք» էլեկտրոնային կայքի հրապարակած արդյունքների հիման վրա, դիտարկման հրաման է բացվել նաև հրապարկման մեջ տեղ գտած և ներմուծված՝ ռուսական ծագման երկու ապրանքատեսակների համար: Պետական վերահսկողության շրջանակներում ապրանքատեսակներից նմուշներ են վերցվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացվող պետական վերահսկողությունը գտնվում է ընթացի մեջ, թեև արդեն կասեցվել է պաղպաղակի 4 արտադություն: Ծառայությունն, ընդհանուր առմամբ, կասեցրել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 13 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը: Ամբողջական արդյունքները կհրապարակվեն վերահսկողության ավարտից հետո: DSC_3710 DSC_3710 DSC_3710 Անասնաբուժության ոլորտում, տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի ներկայացմամբ, պետական վերահսկողություն է իրականացվել 58 տնտեսվարողների մոտ: Հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ տրվել են թերությունները վերացնելու հանձնարարականներ՝ մսի իրացման 43 վայրերում, անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող 5 կազմակերպությունում, 5 ֆերմայում և 5 սպանդանոցում: «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագ­րի շրջանակներում, հանրապետությունում կայուն անասնահամաճա­րա­կային իրավիճակն ապահովելու նպատակով, իրականացվել են խոշոր և մանր եղջերավոր կենդանիների՝ ավելի քան 3.5 մլն անասնահակահամաճարակային միջոցառում: Կարևորելով պարտադիր սպանդանոցային մորթի կիրառումը՝ պաբերաբար հանդիպումներ են իրականացվել սպանդանոցների ներկայացուցիչների հետ, արդյունքում՝ ՍԱՊԾ-ի սննդի շղթայի օպերատորների բազայում մինչ 2017 թվականը գրանցված 6 սպանդանոցի թիվը հասել է 15-ի: Հիմք ընդունելով կառավարության ծրագրով և արձանագրային որոշմամբ սահմանված՝ 2017 թվականի մայիսի 1-ից պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման պարտադիր նորմը, ստուգում է իրականցվել պետական գնումների գործընթացով կնքված պայմանագրերին համաձայն մատակարարումներ իրականացնող 6 տնտեսավարող սուբյեկտների մոտ, որի արդյունքում որոշ մատակարարներ արդեն իսկ թարմ մսի խմբաքանակները սկսել են ձեռք բերել սպանդանոցից: Ծառայությունը պետական գնումների գործընթացին մասնակից 800 մատակարարների արդեն ծանուցումներ է ուղարկել այս փոփոխության վերաբերյալ: Ծառայության կողմից խստացվել է վերահսկողությունը մսի իրացման շղթայի բոլոր օղակներում, արդյունքում մսի իրացման պայմանները Խորենացի փողոցի մսի տաղավարներում Էականորեն բարելավվել են: Բուսասանիտարիայի բնագավառում, ըստ տեսչության պետ Արթուր Նիկոյանի, 2017 թվականին հաստատվել է բուսասանիտարական մշտադիտարկման, նմուշառման և լաբորատոր փորձաքննության պլան-ժամանակացույցը, որն ընդգրկում է հանրապետության բոլոր համայնքները և բոլոր մշակաբույսերը: Ըստ այդմ՝ նախատեսվում է մինչև տարեվերջ իրականացնել շուրջ 6000 նմուշառում և ենթարկել լաբորատոր փորձաքննության՝ հայտնաբերելու նպատակով բույսերի հիվանդություններն ու վնասատուները: Ծրագրված մշտադիտարկման կեսն արդեն իրականացվել է, որի արդյունքներով այն հողատարածքներում, որտեղ հայտնաբերվել են բույսերի վնասատուներ և հիվանդություններ, հողատերերին տրվել է մասնագիտական խորհրդատվություն: Մինչև ընթացիկ տարվա ավարտը կկազմվի մեր երկրի բուսասանիտարական վիճակի մասին հաշվետվություն՝ ըստ գոտիականության, և կուղարկվի բոլոր առևտրային գործընկեր երկրներին՝ նպաստելով արտահանման գործընթացի կազմակերպանը: DSC_3710 DSC_3710 DSC_3710 Ծառայության ուշադրության կենտրոնում են նաև ջերմատնային տնտեսությունները, որտեղ վնասակար օրգանիզմները հայտնաբերելու, դրանց դեմ պայքարի համար օգտագործվող թունաքիմիկատները և սահմանված չափաքանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվել: Նույնը վերաբերում է նաև օգտագործվող պարարտանյութերին: 2017 թվականի ընթացքում գրանցվել է 100-ից ավելի պեստիցիդ և ագրոքիմիկատ, միաժամանակ՝ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացվել ՀՀ տարածք ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների նկատմամբ. միայն լաբորատոր փորձաքննության արդյունքով է թույլատրվել նշված ապրանքատեսակները ներմուծել հանրապետություն: Այս գործողությունները հնարավորություն են ստեղծում բացառել անորակ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ներկրումը մեր երկիր, պաշտպանում հողոգտագործողներին տնտեսական կորուստներից և նվազագույնի հասցնում հնարավոր բացասական հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա: Պեստիցիդների և ագրոքիմիկատների նկատմամբ վերահսկողություն է իրականացվում նաև իրացման փուլում, մասնավորապես՝ ընթացքի մեջ են պեստիցիդների և ագրոքիմիկատների վաճառակետերի դիտարկումները՝ անորակ, ժամկետանց, չգրանցված կամ արգելված պեստիցիդներն ու ագրոքիմիկատները հայտնաբերելու նպատակով: Մի քանի օրվա արդյունքներով՝ արդեն կան վաճառքը կասեցնելու դեպքեր: Ծառայությունը, ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության և ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա, քայլեր է ձեռնարկել արտահանման վարչարարության նվազեցման և արտահանվող պտուղ բանջարեղենի սերտիֆիկացման ժամանակահատվածի կրճատման նպատակով: Արդյունքում, ՀՀ-ից արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի բուսասանիտարական զննումը և արտահանման հավաստագրի տրամադրումը իրականացվում է ընդամենը 20 րոպեում: Միաժամանակ՝ կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի պեստիցիդների և ագրոքիմիկատների վաճառքն իրականացնել նաև կրպակային ձևով՝ առավել տեսանելի ու վերահսկելի դարձնելով վաճառքը:

Նմանատիպ նյութեր