2469 դիտում
21:05 08-08-2016
ՀՀ Բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 622 հազար դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 01-05.08.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 380.0.հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել 141.1 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում ՝ 100.0 հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 130.5 հազ. դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 130.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0 հազ.դրամ գումարով. որից՝
Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի խիճ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0 հազ.դրամ գումարով.որից՝
Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0 հազ.դրամ գումարով. որից՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Պետական անտառային ֆոնդի հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը՝
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0 հազ. դրամ գումարով և հաշվարկվել է 7.6 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված խախտման համար /38 գլուխ խոշ. եղջ. անասունների ապօրինի արածեցում/ 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 7.6 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 80.0 հազ. դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 3.0 հազ. դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ապօրինի ձկնորսության փաստի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և <Սևան ԱՊ> ՊՈԱԿ–ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների իրականացման արդյունքում կազմվել է 3 արձանագրություն /տիրազուրկ/, առգրավվել են 9 հատ ձկնորսական ցանց, 27 հատ /11.0կգ/ սիգ տեսակի ձուկ և 174 հատ խեցգետին: Սիգ տեսակի ձուկն օրենքով սահմանված կարգով հանձնվել է <Գավառի մանկատուն> ՊՈԱԿ, իսկ 174 հատ խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 622.75 հազ.դրամ:
Նմանատիպ նյութեր
916 դիտում
14:17 13-10-2015
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 450 հազար դրամ
915 դիտում
13:35 16-11-2015
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 500 հազար դրամ
585 դիտում
17:14 29-02-2016
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 444 հազար դրամ
Այս բաժնից
850 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին