23415 դիտում
11:21 28-07-2017
SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո Կոտայքի մարզպետն Արամուս գյուղում «ապամոնտաժել տվեց աղբի բուրգը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հուլիսի 25-ին ֆոտեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել՝ Կոտայքի մարզի Արամուս գյուղի Մայակովսկու ամառանոցներ թաղամասի 2-րդ փողոցում ինչպիսի հակասանիտարական վիճակ էր տիրում, որտեղ կուտակված աղբը իր գարշահոտությամբ անհանգստացնում էր բնակիչներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի կարգադրությամբ Արամուսի գյուղապետի կատարած աշխատանքների արդյունքում նշված հատվածում գարշահոտությունը վերացվեց. աղբը ոչ միայն հեռացվեց, այլ նաև հողի շերտով փոսը մասամբ վերացվեց։
Բնակիչները, տեսնելով, թե որքան օպերատիվորեն արձագանքեցին Կոտայքի մարզպետարանը, Արամուսի գյուղապետարանն ու ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները, իրենց շնորհակալությունն են հայտնում նշված կառույցներին՝ խոստանալով նաև, որ իրենք մաքուր կպահեն թաղամասը և աղբն էլ անտեղի չեն թափի, քանի որ գյուղապետը նոր աղբարկղեր է տեղադրել համապատասխան վայրերում։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրապարակումից հետո խնդրի արագ լուծման համար միջամտել են ոստիկանության Կոտայքի մարզային ծառայողները՝ մասնվորապես, համայնքային ոստիկանության տեսուչը, ով հրապարակումից հետո այցելել է նշված վայր և նույնպես հետամուտ է եղել, որպեսզի հակասանիտարական վիճակը վերացվի։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/25/1073307/]հայտնել էին[/url]ք, որ մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ կառավարությունը, մարզպետներն ու քաղաքապետերը պետք է կյանքի կոչեն իր կողմից հայտարարված «Մաքուր Հայաստան» շրջաբերականը, այն է՝ պետք է հիմնովին արմատախիլ արվեն այն մարզերում, որտեղ առկա է տոննաներով կուտակված աղբը, Կոտայքի մարզի Արամուս գյուղի վարչական տարածքում՝ ԽՍՀՄ տարիներից եղած «Մայակովսկու ամառանոցներ» անունը կրող թաղամասի 2-րդ փողոցում տևական ժամանակ էր, ստեղծվել էր «մինի աղբանոց»։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, կողքով անցնելիս պետք է պարտադիր հակագազ կրեիր, հակառակ դեպքում կդառնայիր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի «կլիենտ»։
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրուցում արդարացիորեն բարձրաձայնել էին. «Բազմաթիվ անգամ դիմել ենք պատկան մարմիններին, որպեսզի այս մինի աղբանոցը վերացնեն, իսկ հարցի ճիշտ լուծումը այն հողով լցնելն է և նշված վայրում պետք է աղբարկղեր տեղադրեն։ Եթե դրանք տեղադրվեն, էդ ո՞ր մի գյուղացին է ծալապակաս, որ աղբը թափի փողոցում։ Մենք ենք էդ օդը շնչում, մեր էրեխեքն են էդ հատվածում խաղում։ Թողնես՝ որոշ չինովնիկներ հայտարարեն, թե իրենք օր ու գիշեր աչք չեն կպցնում, որպեսզի գյուղացու մատից փուշ հանեն»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+