Ինքնասպան լինելուց առաջ Հիտլերը հրամայում է, որ ցիանիդի դեղահաբով սպանեն իր շանը
Բլոնդին գերմանական հովվաշուն էր, որ պատկանում էր Ադոլֆ Հիտլերին: Շանը ֆյուրերին նվիրել է Մարտին Բորմանը, 1941 թվականին և մնացել է նրա հետ նույնիսկ այն ժամանակ, երբ Հիտլերը տեղափոխվել էր բունկեր, 1945 թվականի ապրիլին։
Բունկերում Բլոնդին ունեցավ հինգ ձագ՝ ճարտարապետ Պուլ Տրոստի Հարաս անունով գերմանական հովվաշնից: Հիտլերը շան ձագերից մեկին իր պատվին («ազնվազարմ գայլ»՝ Ադոլֆ անվան նշանակությունը) անվանել է Վուլֆ («գայլ»)։
Մինչև ինքնասպան լինելը, ֆյուրերը հրամայել է իր բժշկին՝ Լյուդվիգ Շտումպֆեգերին սպանել շանը ցիանիդի դեղահաբերով:
Երբ Կարմիր բանակի զինվորները թափանցեցին բունկեր, նրանք տեսան Բլոնդիի և Վոլֆի դիակները, իսկ մյուս չորս ձագերի ճակատագիրը մնացել է անհայտ:
Բլոնդիի կերպարը օգտագործվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում: Դրանցից մեկն է խորհրդային «Բեռլինի անկումը» ֆիլմը: