211652_close_icon
views-count22189 դիտում article-date 12:09 27-07-2017

Արտակարգ դեպք Երևանում. ըստ բնակիչների՝ տապալված փայտե սյունը պատկանում է «ՎիվաՍել»-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Էրեբունի վարչական շրջանում փայտե սյունը կոտրվել և ընկել է։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սյունն ամբողջովին փտած է, իսկ դրա վրայով անցնում էին, ըստ հավաքվածների, «ՎիվաՍել» ընկերության կապի համար նախատեսված լարերը։ Բարեբախտաբար, այդ պահին քաղաքացիներ և ավտոմեքենաներ անցնելիս չեն եղել։ Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող յուղման կետի աշխատակիցները փորձում են իրենց ուժերով կարգավորեն խնդիրը, սակայն հարցը վերջնական լուծելու համար պետք է ժամանեն Էրեբունի վարչական շրջանի պատասխանատուները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ չի բացառվում՝ սյան անկման հետևանքով որոշ կապեր խոտանված լինեն, քանի որ կան նաև պոկված լարեր։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր