211652_close_icon
views-count52460 դիտում article-date 09:53 10-04-2019

Արտակարգ դեպք Երևանում. DAF մակնիշի աղբատար ավտոմեքենան բախվել է ծառին, այնուհետև տապալել բետոնե սյունը. երթևեկությունը մի քանի ժամ է՝ նշված հատվածում դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում DAF մակնիշի 231 ՍՕ 12 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցից դեպի ժողովրդին հայտնի «Սառը ջրեր» տանող ճանապարհահատվածում Ժակ Իվ Կուստոյի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և առաջ ընթանալով՝ մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Երևանի քաղաքապետարան, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերոթյուն և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, որտեղից ժամանել են համապատասխան բաժինների աշխատակիցները։ Ճանապարհը նշված հատվածում մի քանի ժամ է՝ ժամանակավորապես փակված է, քանի որ բետոնե սյան ընկնելու հետևանքով երթևեկությունը անանցանելի է դարձել։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը; Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ավտոմեքենան պատկանում է «Սանիթեք» ընկերությանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր