Կալիֆորնիայում սկյուռի պատճառով 45.000-ից ավելի բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի շուրջ 45500 բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել։
Ինչպես հայտնել է CBS8 հեռուստաալիքըտ, պատճառը եղել է այն, որ սկյուռը վնասել է գլխավոր էլեկտրահաղորդալարերից մեկը։ Հոսանքազրկվել են ոչ միան բնակելի տներ, այլև դպրոցներ ու ձեռնարկություններ։
Միայն 1 ժամ անց է մասնագետներին հաջողվել վերականգնել էլեկտրականությունը։