«Իսլամական պետության» անդամները ողջ-ողջ այրել են 3 իրաքցիների
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները Իրաքի Անբար նահանգում կենդանի այրել են 3 իրաքցի մուսուլման-սուննիների: Այս մասին տեղեկացրել է «Ալ-Վասաթ» թերթը:
Ըստ թերթի՝ մահապատիժն իրականացվել է հրապարակավ, Շարիաթի դատարանի կայացրած վճռից հետո: Վերջիններից մեղադրում էին Իրաքի անվտանգության ուժերին ԻԼԻՊ-ի մասին տեղեկություններ փոխանցելու մեջ: