Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խոշորագույն ռազմաբազան
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին Միջերկրածովյան ափերի մոտ` Մատրուհ նահանգի հյուսիսային շրջանում բացել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խոշորագույն ռազմաբազան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Լուսանկարներ են հրապարակվել, որոնցում աս-Սիսին արտասահմանցի հյուրերի ներկայությամբ բարձրացրել է դրոշը, այնուհետև ընդունել տարբեր մասնագիտացումների ռազմական բուհերի շրջանավարտների շքերթը:
Ռազմաբազան անվանվել է Եգիպտոսի առաջին նախագահ Մուհամեդ Նագիբի պատվին: Ինչպես հայտնել է Եգիպտոսի պաշտպանության նախարարությունը, այն նախատեսված է երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Ալեքսանդրիայի արևմտյան կողմի անվտանգությունն ուժեղացնելու համար:
Ռազմաբազայի տարածքում կտեղակայվի Եգիպտոսի առաջին ատոմակայանը, որի կառուցումը կիրկանացվի Ռուսաստանի հետ համագործակցությամբ: Այստեղ տեղակայված է նաև խոշորագույն նավթահանքեր և նավահանգիստ:
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է ևս մեկ ռազմաբազայի մասի, որը պետք է բացվի Լիբիայից ոչ հեռու: