Կենտրոնական Իտալիայում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Կենտրոնական Իտալիայում գրանցվել է 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Երկրաշարժի օջախը գտնվել է 14 կմ խորության վրա: Գետնի մակերևույթի ճոճվելը նկատել են նույնիսկ քաղաքացիները:
Ինչպես նշում է աղբյուրը` փլուզված շենքերի, զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: