211652_close_icon

Իտալիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

views-count1601 դիտում article-date 19:11 05-04-2014
Իտալիայի հյուսիսայինԿալաբրիա շրջանում այսօր տեղի ժամանակով ժամը 12:24-ին տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Իտալիայի Հրաբխային և երկրաբանական ազգային ինստիտուտի տվյալներով՝ ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է 66 կմ խորության վրա: Ցնցումներ են գրանցվել նաև ափամերձ Կատանզարո քաղաքում, Ռեջիո-Կալաբրիա, Կրոտոնե և Մեսսինա նահանգներում, ինչպես նաև Կապո Ռիցուտտո կղզում: Հաղորդվում է, որ տուժածներ չկան, սակայն բնակչության շրջանում խուճապ է սկսվել:

Նմանատիպ նյութեր