211652_close_icon
views-count13023 դիտում article-date 15:05 21-07-2017

Մայրաքաղաքի վարչական շրջանների և Արցախի շրջանների համագործակցությունը կշարունակի ընդլայնվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում մայրաքաղաքի Ավան, Էրեբունի, Աջափնյակ, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարներն այցելել են Արցախի գործընկեր շրջաններ և համայնքներ, հանդիպել վարչակազմերի, նաև գործընկեր համայնքների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում կողմերն ամփոփել են մինչ օրս իրականացված ծրագրերի արդյունքներն ու նախանշել առաջիկա անելիքները: Հատկանշելով համագործակցության շրջանակում բնակչության համար առավել տեսանելի արդյունքներ ապահովելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից առաջադրված պահանջը` կողմերը պայմանավորվել են մշակել և կյանքի կոչել այնպիսի ծրագրեր, որոնք իրենց ուրույն նպաստը կբերեն Արցախի շրջանների և համայնքների զարգացմանը: Երևանի վարչական շրջանների ղեկավարներն Արցախի գործընկերների ուղեկցությամբ այցելել են նաև կրթական և մշակութային հաստատություններ, հանդիպել աշխատակազմերի ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր