211652_close_icon
views-count37845 դիտում article-date 12:33 21-07-2017

Ձիու հայտնվելը դավիթաշենցիների մոտ խուճապ է առաջացրել, անգամ Երևանի «գաի» աշխատակիցները չկարողացան ձիուն տեղափոխել անվտանգ վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչներն ականատես են եղել, որ առանց թամբի ձին շրջում է փողոցով և անհանգիստ շարժումներ անում, ինչի համար էլ ահազանգել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն։ Վերջիններս էլ տեղեկությունը փոխանցել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակ։ Գումարտակից ժամանած ՃՈ աշխատակիցները տևական ժամանակ էր՝ չէին կարողանում ոչ միայն պարզել ձիատիրոջ ինքնությունը, այլև ձին տեղափոխել անվտանգ վայր։ Ի վերջո, մի քանի ժամ անց քաղաքացիների օգնությամբ կարողացել են ձիուն տեղափոխել անվտանգ վայր, իսկ Մաշտոցի ոստիկանությունը պարզում է ձիատիրոջ ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր