211652_close_icon

Նարեկ Մանթաշյանի և Գեորգի Ավետիսյանի տարածած լուրերն ապատեղեկատվություն են. ՍԱՊԾ պետ

views-count4079 դիտում article-date 16:45 20-07-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն այսօր՝ Կառավարության նիստից հետո անդրադարձավ ՍԱՊԾ նախկին աշխատակից Նարեկ Մանթաշյանի ու «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Գեորգի Ավետիսյանի կողմից Ծառայության վերաբերյալ տարածած բողոքներին: Իշխան Կարապետյանը վստահեցրեց, որ ՍԱՊԾ-ում բոլոր գործընթացներն իրականացվում եմ միայն օրենքի շրջանակներում։ Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտ է, նա արձագանքեց. «Որևէ անառողջ մթնոլորտի մասին խոսք չի կարող լինել»: Իշխան Կարապետյանը նշեց, որ բոլոր լուրերը ապատեղեկատվություն են, ինչի համար ՍԱՊԾ-ն կդիմի դատարան։ «Ապատեղեկատվություն են տարածում ծառայության գործունեության վերաբերյալ և իրենց ասածները չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց ՍԱՊԾ պետը և կոչ արեց ուսումնասիրել Նարեկ Մանթաշյանի աշխատանքային գործունեությունը, նոր գնահատականներ հնչեցնել:

Նմանատիպ նյութեր