211652_close_icon
views-count6816 դիտում article-date 22:27 18-07-2017

ՍԱՊԾ-ն դատի է տալու Նարեկ Մանթաշյանին և Գեորգի Ավետիսյանին

ՍԱՊԾ-ն հայցադիմում է ներկայացնելու դատարան՝ ընդդեմ Նարեկ Մանթաշյանի և Գեորգի Ավետիսյանի: Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի բաժինը: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակից Նարեկ Մանթաշյանի և ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Գեորգի Ավետիսյանի կողմից Ծառայության վերաբերյալ ԶԼՄ-ների միջոցով տարածած զրպարտությունների և ապատեղեկատվության կապակցությամբ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախապատրաստվում է հայցադիմում ներկայացնել դատարան՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ»:

Նմանատիպ նյութեր