211652_close_icon
views-count3976 դիտում article-date 22:41 18-07-2017

ԱՄՆ կառավարությունն առաջարկում է նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ Կոնգրեսին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի 18 կազմակերպության և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ բալիստիկ հրթիռների զարգացմանը և այլ գործունեությանը մասնակցության համար, որն ԱՄՆ-ն անթույլատրելի է համարում: Այդ մասին հայտնում է [url=http://hosted.ap.org/dynamic/stories/U/US_IRAN_SANCTIONS_THE_LATEST?SITE=AP&SECTION=HOME&TEMPLATE=DEFAULT&CTIME=2017-07-18-09-34-54]The Associated Press[/url] գործակալությունը: Ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում է ընդգրկվել յոթ կազմակերպություն և հինգ մասնավոր անձ, որոնք աջակցում են Իրանի զինված ուժերին և Իսլամական Հեղափոխության պահակախմբի կորպուսին, ինչպես նաև «Իրանում գտնվող անդրազգային քրեական խումբ» և դրա հետ կապված երեք անձ: Պետքարտուղարության պատժամիջոցների ցանկում է ընդգրկվել երկու իրանական կազմակերպություն, որոնք, ինչպես կարծում է ԱՄՆ-ն, ներգրավված են բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրում: Եթե պատժամիջոցները հաստատվեն, ապա ԱՄՆ-ն կսառեցնի պատժամիջոցների ցանկում ընդգրկված կազմակերպությունների և մասնավոր անձանց ԱՄՆ-ում ունեցած ակտիվները և կարգելի ամերիկացիներին նրանց հետ գործարքներ իրականացնել:

Նմանատիպ նյութեր