4015 դիտում
18:38 17-07-2017
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը՝ լավագույն օրինակ. Կուսումնասիրեն Հայաստանի փորձը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտի հայաստանյան փորձն ուսումնասիրելու և իրենց երկրում առկա կանխարգելման մեխանիզմը զարգացնելու նպատակով հուլիսի 17-29-ը Հայաստանում կլինեն Մարոկկոյի Թագավորության Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները:
Հանան Էլ Համդին և Հակկու Մոհամմեդը Երևանում մասնակցություն կունենան Պաշտպանի աշխատակազմում ընթացող աշխատանքներին, կուսումնասիրեն կանխարգելման ազգային մեխանիզմի գործադրման նոր սկզբունքները, ինչպես նաև այդ սկզբունքների հիման վրա աշխատանքի նոր ուղղությունները:
Մարոկկոյի ներկայացուցիչները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ կիրականացնեն մոնիթորինգային այցեր ձերբակալված և կալանավորված անձանց, դատապարտյալների պահման վայրեր, հոգեբուժարաններ և այլն: Նրանք նաև կմասնակցեն միջազգային փորձագետների մասնակցությամբ հատուկ սեմինարի՝ նվիրված հոգեբուժական հաստատություններում իրականացվող մոնիթորինգի առանձնահատկություններին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձը, ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների:
Սպասվում են այցելություններ նաև Թունիսից և այլ երկրներից:
Նմանատիպ նյութեր
1725 դիտում
22:48 25-03-2019
ԵԽ Մարդու իրավունքների տնօրենն արժեքավոր է համարել Մարդու իրավունքների պաշտպանի փորձը
Այս բաժնից
373 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
784 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
676 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը