Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Ելիսեյան դաշտերում ռազմական շքերթին մասնակցել են նաև ԱՄՆ բանակի զինծառայողները
Հուլիսի 14-ի՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Փարիզում՝ Ելիսեյան Դաշտերում կազմակերպված ռազմական շքերթն այսօր ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը: Հայտնում է [url=https://www.flickr.com/photos/euronews/35528323310/in/photostream/]euronews[/url]-ը:
ԱՄՆ-ի 1-ին աշխարհամարտի մեջ մտնելու 100-ամյակի առիթով Ֆրանսիայում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ներկա է գտնվել շքերթին:
Շքերթի ժամանակ ցուցադրվել են Ֆրանսիական օդուժի ինքնաթիռներ: Այս անգամ ֆրանսիացի օդաչուների հետ միասին շքերթային թռիչքներ են իրականացրել նաև ԱՄՆ Ռազմաօդային ուժերի օդաչուները ամերիկյան ինքնաթիռներով:
Շքերթին մասնակցել են նաև ՄԱՆ 1-ին հետևակային դիվիզիայի զինվորները 1-ին աշխարհամարտի ժամանակների պատմական համազգեստներով: