3454 դիտում
21:21 14-07-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված զինվորական շքերթին
Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի և աշխարհահռչակ շանսոնյե, Մարսելի պատվավոր քաղաքացի Շառլ Ազնավուրի հետ միասին ներկա է գտնվել Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված գլխավոր միջոցառմանը՝ զինվորական շքերթին:
Ներկայացնելով տոնի խորհուրդն ու նախատեսվող միջոցառումները` Մարսելի քաղաքապետը նշել է, որ 1880թ.-ից հուլիսի 14-ին նշվող տոնը յուրաքանչյուր տարի մեծ տոնախմբության է վերածվում ինչպես Մարսելում, այնպես էլ Ֆրանսիայի մյուս քաղաքներում ու մայրաքաղաք Փարիզում ապրող բնակիչների ու հյուրերի համար: Ժան-Կլոդ Գոդենը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու Շառլ Ազնավուրին` իր հրավերն ընդունելու և Ֆրանսիայի ազգային տոնը միասին նշելու համար: Մարսելի Պրադոյի պողոտայում հետևակային զորքերի, օդային ուժերի գումարտակի, ժանդարմների և քաղաքային ոստիկանության հետևակի մասնակցությամբ շքերթի ընթացքում տեղի է ունեցել նաև պարգևատրման հանդիսավոր արարողություն: Շքերթի ավարտից հետո Մարսելի և Երևանի քաղաքապետերը մոտեցել են մասնակիցներին, շնորհավորել նրանց ազգային տոնի առթիվ: Ի պատիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Մարսելի փողային նվագախումբը հնչեցրել է ՀՀ պետական օրհներգը:
Նմանատիպ նյութեր
1388 դիտում
19:00 14-07-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ
9270 դիտում
21:32 27-05-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի բացման արարողությանը
1976 դիտում
13:11 16-07-2015
Ֆրանսիայում Բաստիլի գրավման տոնի ժամանակ 700-ից ավելի ավտոմեքենա են այրել
Այս բաժնից
472 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
322 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
925 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին