16184 դիտում
20:09 13-07-2017
Հայաստանն Աբխազիայով առևտրային միջանցքի բացման հույս չպետք է ունենա. Զուրաբ Աբաշիձե
«Վրաստանը չի դիտարկում տարանցիկ ճանապարհների բացման թեման»,- հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Նշենք, որ այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, թե հավատում է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհները կբացվեն Հայաստանի համար։ «Պետք է հավատանք, որ առաջ տանենք, և ես հավատում եմ, որ մի օր կլինի»,- ասել է նա և նշել, որ բոլորը` թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմերն աշխատում են, որ սա արագ լինի։
Աբաշիձեն այս հայտարարությունն արել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի վերը նշված հայտարարությանն ի պատասխան, հայտնում է [url=http://www.apsny.ge/2017/conf/1499982034.php?utm_source=dlvr.it&utm_medium=facebook]Грузия Online[/url]-ը:
Աբաշիձեն տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններն ընթանում են ապրանքաշրջանառության մոնիթորինգի մասին 2011 թվականին կնքված համաձայնագրի կյանքի կոչման վերաբերյալ, և որևէ խոսակցություն չկա լրացուցիչ նախապայմանների մասին, որոնք թույլ կտային Հայաստանին Աբխազիայով առևտրային միջանցքի բացման հույս ունենալ:
Նմանատիպ նյութեր
11529 դիտում
09:01 09-09-2020
Ռուսաստանից Աբխազիայով, Վրաստանով դեպի Հայաստան կառուցվելու է 5G ցանցի օպտիկամանրաթելային մալուխ. «Ժամանակ»
991 դիտում
14:21 19-09-2014
Վրաստանը փորձում է Արևմուտքի հետ այնպես համագործակցել, որ չհանդիպի Ռուսաստանի դիմադրությանը. Աբաշիձե
Այս բաժնից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
394 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
493 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը