211652_close_icon
views-count11042 դիտում article-date 11:52 13-07-2017

Արա­գածոտնի մարզ­պետն ազատվել է պաշտոնից

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց Գաբրիել Գյոզալյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը: Այսպիսով` ղեկավարվելով Հայաստանի Հան­րապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդ­­վածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախա­գահի 1997 թվա­կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրա­մանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը որոշում է՝ Գաբրիել Գյոզալյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արա­գածոտնի մարզ­պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Նմանատիպ նյութեր