2268 դիտում
14:06 02-05-2019
Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, այլ աշխատանքի անցնելու առիթով, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Պարոն Առաքելյանը պրոֆեսիոնալ բարձր որակների տեր իրավաբան է, որը 2003 թվականից ի վեր իր գիտելիքները ծառայեցրել է քաղաքին, նախ, որպես Կենտրոնի թաղապետարանի իրավաբանական վարչության պետ, ապա, 2009-ից, որպես քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ։
Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել պարոն Առաքելյանին համատեղ աշխատանքի համար և մաղթել նրան ամենայն հաջողություն իր հետագա աշխատանքի մեջ»,- նշված է գրառման մեջ։
Նմանատիպ նյութեր
1999 դիտում
13:46 25-06-2021
ԱԺ աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
16490 դիտում
23:00 30-01-2024
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4621 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1057 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային