4082 դիտում
13:21 13-04-2020
Շաբաթ-կիրակի օրերին մեծ թվով թեստեր են կատարվել. նախարարը ներկայացրեց արդյունքները
Կառավարության արտահերթ նիստի սկզբում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ կորոնավիրուսով վարակման դեպքերին՝ տեղեկացնելով, որ անցած օրվա ընթացքում եղել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, ընդհանուր թիվը դարձել է 1039:
«14 անձ ապաքինվել և դուրս է գրվել, հետևաբար ընդհանուր բուժվածների թիվը դառնում է 211: Ցավոք ունեցել ենք ևս մեկ մահ, մահերի թիվը դարձել է 14: Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 814 է»,- «[url=https://armenpress.am/arm/news/1011961.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:
Թորոսյանը տեղեկացրեց, որ շաբաթ-կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել: Շաբաթ արվել է 680, իսկ կիիրակի՝ 467 թեստ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործականում կա օրական հազար թեստ անելու հնարավորություն, պարզապես պետք է ցուցում՝ թեստ անելու համար: Վարչապետի խոսքով՝ իմաստ չունի փողոցից մարդուն հրավիրել և ասել՝ «եկեք ձեզ թեստ անենք»:
Նախարարը նշեց, որ այս պահին փաստացի 6 լաբորատորիաներում են իրականացվում թեստերի հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա 1 շաբաթվա ընթացքում:
Նմանատիպ նյութեր
12799 դիտում
20:00 27-09-2021
Շաբաթ և կիրակի օրերին պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8792 դիտում
10:32 12-07-2017
Վերնիսաժում շաբաթ և կիրակի օրերին տաղավար վարձակալելը դարձել է մեծ խնդիր. «Փաստ»
Այս բաժնից
868 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
988 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
706 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին