211652_close_icon
views-count10712 դիտում article-date 21:42 11-07-2017

Իրանը ջանք չի խնայի տարածաշրջանում լարվածության նվազման համար

Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության սրման առնչությամբ և հայտարարել է, որ հակամարտության սրացումը չի բխում ո՛չ հայերի, ո՛չ ադրբեջանցիների շահերից: Նա այդ մասին հայտարարել է երեկ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է [url=http://www.irna.ir/ru/News/3474473/]ԻՌՆԱ[/url] գործակալությունը: Իրանի ԱԳՆ խոսնակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, ինչպես նաև՝ բռնության սադրող թշնամիների դավադրություններից պաշտպանվելու հույս է հայտնել: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարը հավելել է, որ Իրանը ջանք չի խնայի տարածաշրջանում լարվածության նվազման համար:

Նմանատիպ նյութեր