ԱՄՆ-ն Patriot զենիթային համակարգեր է տեղակայել Լիտվայում
ԱՄՆ-ն Լիտվայում առաջին անգամ Patriot զենիթային համակարգեր է տեղակայել: Այս մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը:
Պատրիոտ համակարգերը Լիտվա են բերվել Tobruq Legacy 2017 համատեղ զորավարժությունների համար, որոնք անցկացվելու են Ռումինիայում, Չեխիայում և Լիտվայում հուլիսի 11-ից 22-ը:
Զորավարժություններին մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ 4 երկրների 450 զինծառայող: