1516 դիտում
22:00 07-11-2016
Պետք է կանխարգելել, այլ ոչ թե հայտնաբերել ու նոր քայլեր ձեռնարկել թերացումների վերացման ուղղությամբ. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը ՀՀ ԿԳՆ լեզվի պետական
տեսչության հետ համատեղ մայրաքաղաքում կատարած ստուգայցերի արդյունքում գույքագրել է օրենքի պահանջին չհամապատասխանող 305 գովազդային վահանակ:
Ըստ այդմ, 257 տնտեսվարողի ծանուցվել է սեղմ ժամկետներում վահանակները համապատասխանեցնել օրենսդրությանը, 44
գովազդային վահանակ էլ ապամոնտաժվել է: Եվս 4 վահանակ համապատասխանեցվել է օրենքի պահանջին:
Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին հանձնարարվել է մեկ շաբաթում ապահովել
գովազդային վահանակների օրենքի պահանջին համապատասխանեցումը, իսկ թերացողների նկատմամբ կիրառել համապատասխան տույժեր:
«Նշված 305 գովազդային վահանակները, անշուշտ, ոչ մեկ գիշերում, ոչ էլ մեկ շաբաթում են տեղադրվել: Քաղաքապետարանի և
վարչական շրջանների համապատասխան ծառայություններն այս ուղղությամբ պետք է ամենօրյա վերահսկողություն իրականացնեն, որպեսզի կանխարգելվեն նման երևույթները: Իսկ դրա համար պետք է գովազդային վահանակի տեղադրման թույլտվություն տրամադրելուց հետո հետևողական լինեք, որ այն համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին, այլ ոչ թե հետո հայտնաբերեք ու նոր քայլեր ձեռնարկեք թերացումների վերացման ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2053 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
577 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
541 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի