211652_close_icon
views-count4582 դիտում article-date 17:48 08-07-2017

Տաշիրցիները կայուն շուրջօրյա ջրամատակարարում կունենան

Վերջերս Վեոլիա Ջուր ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն ստուգայցով հանրապետության հյուսիսում էր: Երկու օրվա ընթացքում ընկերության ղեկավարը, «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության աշխատակիցների հետ, հասցրեց լինել գրեթե բոլոր ջրաղբյուրներում, ծանոթանալ ջրատարների, ջրագծերի ու պոմպակայանների վիճակին, քննարկել ջրամատակարարման խնդիրները ու հետևել տարվող աշխատանքներին: Բնականաբար, այդ ընթացքում նաև ի դերևս հանվեցին թերություններն ու, իհարկե, լսվեցին տարածքային ծառայությունների ղեկավարների զեկույցները: Այս այցը հատկապես կարևորվեց տաշիրցիների համար: Բանն այն է, որ քաղաքին անհրաժեշտ խմելու ջուրը նախ ինքնահոս եղանակով «Բազումի ջրատարով» լցվում է օրվա կարգավորիչ ջրամբար /ՕԿՋ/, իսկ հետո այնտեղից մղվում Տաշիր: Սակայն դեպի քաղաք ձգվող 250 մմ տրամագիծ ունեցող թուջե ջրագիծը վաղուց արդեն մաշվել էր, վթարային դարձել: Այդ ճանապարհին ընկերությունը, կնշանակի նաև բաժանորդներն կորցնում էին վայրկյանում 15-20 լիտր ջուր: Իսկ ջրի կարիք տաշիրցիներն ունեին: Ճիշտ է, ջրամատակարարումն այստեղ շուրջօրյա է, բայց ջրի անբավարարությունն իրեն զգացնել է տալիս: Այդպես շարունակել, իհարկե, թույլ տալ չէր կարելի: Ընկերության ղեկավարության այցից հետո որոշվեց դրանք հնարավորին արագ փոխարինել 225մմ տրամագիծ ունեցող պոլիէթիլենե խողովակներով: Աշխատանքները իրականացնող «Տաշիր» տեղամասի պետ Սամվել Սարգսյանը հայտնել է, որ իրենք այս պահին աշխատում են քաղաքի ՕԿՋ-ի «մարիչ հոր»-ից 80 մետր ներքև` 1570 մետր նիշի վրա: Տեղանքով պայմանավորված աշխատանքները դանդաղ են առաջ գնում, բայց իրենք ամեն ինչ անում են գործը 3 օրից ավարտելու համար: Իսկ դա նշանակում է, որը արդեն 4-րդ օրը խնայված ջուրը կհոսի քաղաք և կնպաստի այնտեղ կայուն շուրջօրյա ջրամատակարարման ապահովմանը:

Նմանատիպ նյութեր