Հրազդան-Հանքավան ճանապարհին բախվել են BMW–ն և Toyota-ն. BMW-ն հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզոմ: Ժամը 14:30-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Մարմարիկ գյուղի վարչական տարածքում բախվել են Մեղրաձոր գյուղի բնակիչ, 27-ամյա Գոռ Սեդրակյանի վարած BMW մակնիշի 34 FԼ 015 համարանիշի և Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ, 31-ամյա Արամ Դեղոյանի վարած Toyota մակնիշի 97 VP 997 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Սեդրակյանի ուղևոր, Մեղրաձոր գյուղի բնակիչ, 32-ամյա Նարեկ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի