2037 դիտում
15:25 06-07-2017
Վերահսկվելու է ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերի իրականացման ընթացքը. Կարեն Կարապետյան
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարություններին, որոնք մշակվել են Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության հիման վրա:
Ռազմավարությունների նպատակներն են` զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում և տարածքների մրցունակության բարձրացում: Ռազմավարական տեսանկյունից տարածքային զարգացման արդյունքը կգնահատվի երկու ընդհանուր, սակայն հստակ ու չափելի հետևյալ ցուցանիշներով`
ա. 2025թ.-ի դրությամբ մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70 տոկոսից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավելի, քան 30 տոկոսը։
բ. 2025թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով` 2014թ. համեմատ:
Կարեն Կարապետյանը կարևորել է մարզերի զարգացման ռազմավարությունները և նշել, որ դրանք պետք է դառնան աշխատանքային փաստաթղթեր: Վարչապետը հանձնարարել է նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին հնարավորինս արագ սկսել իրականացնել ռազմավարության մեջ ներկայացված իրենց համապատասխան մասը՝ մարզպետերի հետ համատեղ քննարկումներ կազմակերպելով:
«Այս փաստաթուղթը կարևոր է, քանի որ մենք գույքագրում ենք ներկայիս իրավիճակը, թույլ կողմերը, պրոբլեմները, առավելություններն ու հնարավորությունները: Մենք հստակ ձևակերպում ենք, թե ինչի ենք ուզում հասնել»,-ասել է գործադիրի ղեկավարն ու հավելել, որ վերահսկվելու է ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերի իրականացման ընթացքը:
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
16:26 16-06-2014
Խստորեն վերահսկվելու է մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման աշխատանքների որակը
Այս բաժնից
940 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1078 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ
580 դիտում
14:59 26-12-2024
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. խոսնակ