1042 դիտում
16:26 16-06-2014
Խստորեն վերահսկվելու է մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման աշխատանքների որակը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման, այդ թվում նաև բակային տարածքներում իրականացվող աշխատանքների հետ կապված, խստորեն վերահսկել որակի ապահովումը և տեղերում վերացնել ի հայտ եկած թերությունները:
«Երևան Ջուր» «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից ընթացիկ աշխատանքների կատարման, ինչպես նաև վթարների վերացման աշխատանքների շրջանակում խիստ պահանջ է դրվել դրանց ավարտից հետո ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները ժամանակին և որակով կատարելու ուղղությամբ:
Բացի այդ, պահանջ է դրվել նաև հանրությանն իրազեկելու նպատակով տվյալ աշխատանքների իրականացման վայրերում պարտադիր տեղադրել համապատասխան ցուցանակներ՝ ծրագրի, պատվիրատու կազմակերպության, ինչպես նաև աշխատանքներն իրականացնող ընկերության մասին տեղեկատվությամբ: Վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը տվյալ ընկերությունների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ:
Նմանատիպ նյութեր
5534 դիտում
22:00 05-06-2017
Հանձնարարվել է խստորեն վերահսկել մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման աշխատանքների որակը
2673 դիտում
15:10 05-11-2019
Հիմա Նիկոլը փոխանակ մեր ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու, բարձրացրել է միայն իրա ու իրա թայֆայի կյանքի որակը
2037 դիտում
15:25 06-07-2017
Վերահսկվելու է ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերի իրականացման ընթացքը. Կարեն Կարապետյան
Այս բաժնից
901 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1021 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1177 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ