211652_close_icon
views-count3365 դիտում article-date 11:08 03-07-2017

Կենսաբանության և մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաների մասնակից թիմերը հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Հունիսի 29-ից հուլիսի 11-ը «Կենսաբանություն» և «Մաթեմատիկա» առարկաների միջազգային օլիմպիադաների մասնակից թիմերը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) աջակցությամբ իրենց հավաք-պարապմունքներն են անցկացնում ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում։ Երկու առարկաներից հավաքի մասնակիցների թիվը 17 է (աշակերտներ և մասնագետներ)։ Նշենք, որ «Մաթեմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան կկայանա հուլիսի 12-23-ը Բրազիլիայում։ Իսկ «Կենսաբանություն» առարկայից 28-րդ միջազգային օլիմպիադան տեղի կունենա հուլիսի 23-30-ը Միացյալ Թագավորությունում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ամեն տարի ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցաբար կազմակերպում է միջազգային օլիմպիադաների հայկական պատվիրակությունների հավաքները Ծաղկաձորում։

Նմանատիպ նյութեր