9133 դիտում
19:23 02-07-2017
Ես ժամանակակից նախագահ եմ և կշարունակեմ ակտիվ լինել սոցցանցերում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթների շարք հրապարակելով հերքել է իր հասցեին մեղադրանքները՝ սոցցանցերը չափից շատ օգտագործելու վերաբերյալ: Այդպես է նա արձագանքել սկանդալին, որը հետևել է MSNBC հեռուստաալիքի հաղորդավարների հասցեին գրած իր մեկնաբանություններին: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/features-40472700]BBC[/url]-ին:
«Ես օգտագործում եմ սոցիալական ցանցերը ոչ որպես նախագահ, այլ որպես ժամանակակից նախագահ», - իր էջում գրել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը կտրուկ է արձագանքել MSNBC հեռուստաալիքի Morning Joe հաղորդման հաղորդավարների՝ Միկ Բժեզինսկիի ու Ջո Սկարբորոյի մասին:
Նրա թվիթները քննադատել են ոչ միայն դեմոկրատներն այլև հանրապետականները: Թերևս Սպիտակ Տունը պաշտապանել է նախագահին:
Ավելի վաղ, Թրամփի խորհրդականները մտահոգություն են հայտնել Թվիթերում Թրամփի ակտիվության վերաբերյալ: Սակայն նախագահն ինքը հայտարարել է, որ սոցցանցերի օգտագործումը նրան հանրության հետ անմիջական շփման հնարավորություն է տալիս, շրջացնելով առաջատար ԶԼՄ-ների հրապարակումներին, որոնք նա բազմիցս անվանել է կեղծ լուրեր:
«Կեղծ և խարդախ լրատվական ԶԼՄ-ները տքնաջան աշխատում են, որ համոզեն հանրապետականներին ու այլոց այն բանում, որ ես չպետք է օգտագործեմ սոցիալական ցանցերը», - գրել է նա Թվիթերում և հավելել. «Բայց հիշե՛ք, ես հաղթել եմ 2016-ի ընտրություններում սոցիալական ցանցերի, ելույթների և հարցազրույցների շնորհիվ»:
Նմանատիպ նյութեր
1907 դիտում
22:57 01-05-2021
Ադամ Շիֆ. Ես կշարունակեմ լինել հայ համայնքի կողքին
1974 դիտում
23:20 20-07-2021
Կշարունակեմ Հայաստանի և հայերի բարեկամը լինել Եվրոպական խորհրդարանում. Նատալի Լուազոն` Նիկոլ Փաշինյանին
1726 դիտում
09:06 17-01-2014
«Քոչարյանական» ակտիվ պայքար է սկսվել սոցցանցերում. Հրապարակ
Այս բաժնից
403 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1006 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
679 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել