Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. փրկարարները, ոստիկաններն ու գյուղացիները որոնում են 15-ամյա երեխայի ջրահեղձ եղած դին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ  Ներքին Գետաշեն գյուղով հոսող գետում երեխա է ջրահեղձ  եղել և նրա դին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների և ջրասուզակների օգնությունը:
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին  գյուղ են ժամանել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները ՝ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ:
 Ժամանել է նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Ադամյանի և Մարտունու  ոստիկանության  բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ:
Այս պահին փրկարարները, ոստիկաններն ու մեծ թվով գյուղացիներ որոնողական աշխատանքներ են կատարում՝ ջրահեղձ եղած երեխայի դին հայտնաբերելու ուղղությամբ: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած երեխան նույն գյուղի բնակիչ, 15-ամյա Գեղամ Գալոյանն էր:
Դեպքի մասին տեղեկացվել է Հայաստնի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն և նույն վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից  դեպքի վայր է ժամանում քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ:
 ***
[b]18:00[/b]
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, [color=#EF2929]որ գյուղ ժամանած ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը՝  Գոռ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ջրասուզակի միջոցով հայտնաբերել և գետից դուրս են բերել երեխայի դին: [/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


