Ողբերգական դեպք Տավուշի մարզում. ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները ջրամբարում որոնում են ջրահեղձ եղած երիտասարդին. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ ոստիկանության Բերդի բաժնից ահազանգ է ստացվել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղի մոտ գտնվող Հախումի կոչվող ջրամբարում երիտասարդ է ջրահեղձ եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանում ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը և Բերդ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Գ. Շամշյանի տեղեկություններով` ջրահեղձ եղած երիտասարդը Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ, 21 -ամյա Հրաչ Մանուչարյանն էր, ով վերջերս էր զորացրվել բանակից և ջրամբար էին այցելել` խնջույքի մասնակցելու նպատակով:
. . .
20:10
Քիչ առաջ Սևանից ժամանած ջրասուզակին հաջողվեց դուրս բերել Հ. Մանուչարյանի դին: