33767 դիտում
12:31 12-08-2018
Հունիսին նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելացել է արագության գերազանցման դեպքերը. ՃՈ պետի տեղակալ. NEWS.am
Նախորդ տարվա հունիս ամսվա համեմատությամբ այս տարվա հունիս ամսին արագության գերազանցման իրավախատումներն ավելացել են 40 տոկոսով: Այս մասին [url=https://news.am/arm/news/466024.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը` ներկայացնելով որոշ վիճակագրական տվյալներ:
«Նախորդ տարի մայիս ամսին ՀՀ-ում ունեցել ենք 269 ՃՏՊ, ինչի արդյունքում զոհվել է 22 անձ, վիրավորվել 406-ը: Իսկ 2018 թվականի մայիս ամսին արձանագրվել է 311 ՃՏՊ, ինչի հետեւանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել 442-ը: Այսինքն`կարող ենք արձանագրել, որ 2017 թվականի համեմատությամբ թեեւ զոհերով եւ վիրավորներով ՃՏՊ-ների քանակը աճել է` 269-ից հասել է 311-ի, սակայն զոհերի մասով նվազել է, նախորդ տարվա 22-ի փոխարեն ունենք 14 զոհ, վիրավորների մասով մոտ 40 վիրավոր ավելի: 2017 թվականի հունիսին եղել է 332 ՃՏՊ, ինչի հետեւանքով զոհվել է 25 մարդ, վիրավորվել 454-ը, 2018 թվականին եղել է 349 ՃՏՊ ինչի հետեւանքով զոհվել է 24, վիրավորվել 541: Հունիս ամսվա վիճակագրությունը նախորդ տարվա նույն ամսվա հետ էական տարբերություն չկա, սակայն կուզեի ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա, ինչպխես գիտենք ՃՏՊ-ների առաջացման գլխավոր պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումն է: 2017 թվականի մայիս ամսին տեսահսկման համակարգերի միջոցով, այսինքն լուսանկարահանող արագաչափ սարքերի միջոցով արձանագրվել է 52423 արագության գերազանցման փաստ, իսկ 2018 թվականի մայիսին արձանագրվել է 81538 արագության գերազանցման փաստ, գրեթե 30 հազարով ավելի է այս տարի: Հունիս ամսին 2017 թվականի արձանագրվել է 61463 արագության գերազանցման դեպք, իսկ 2018 թվականին 103905 արագության գերազանցման փաստ, այսինքն գրեթե 40 տոկոսով ավելացել է արագության ռեժիմի խախտման դեպքերը, ինչը մեր համար շատ մտահոգիչ է»,- ասաց նա:
Արմեն Խաչատրյանը իրավախախտումների ավելացման մի քանի պատճառներ թվարկեց:
«Իրավախախտումների ավելացման պատճառ են հանդիսանում համընդհանուր ակտիվությունը անձնական գործունեության բոլոր բնագավառներում, ինչն էականորեն ազդում է երթեւեկության ինտենսիվության վրա, իսկ երթեւեկության ինտենսիվությունը արդեն իսկ բերում է խախտումների ավելացման եւ դրանցով պայմանավորված ՃՏՊ-ների, նաեւ վարորդների մի զգալի խումբ ճիշտ չի ըմբռնել ոստիկանությանն իրականացրած քաղաքականությունը, այսինքն` տուգանքների կիրառման քաղաքականության մեղմացումը: Ինչպես գիտենք մայիսի 23-ից տուգանքների կիրառման պրակտիկայում փոփոխություններ են իրականացվել, մեղմացումներ են տեղի քունեցել եւ որոշակի խախտումների դեպքում թեեւ ոստիկանությունը արձագանքում է, բայց տուգանք չի կիրառում, այլ կիրառում է նախազգուշացում: Այդ իրավախախտումների ցանկը հրապարակվել է եւ կարծում եմ` որոշ վարորդներ այս մեղմացումը ճիշտ չեն ընկալել եւ նրանց թվում է, որ կարող են թույլ տալ իրավախախտումներ, այլեւս դրանք պատժելի չեն, ինչը բերում է այս վիճակին»,- ընդգծեց նա:
Աղբյուրը՝ [url=https://news.am/arm/news/466024.html]NEWS.am[/url]
Նմանատիպ նյութեր
2004 դիտում
16:30 11-07-2019
2019-ի հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ ուղևորահոսքն աճել է 12.1 տոկոսով
9788 դիտում
10:07 01-07-2017
Գործազրկությունը աճում է. նախորդ տարվա համեմատ ավելացել է 0,7 տոկոսով. ԱՎԾ. «Հայկական ժամանակ»
2768 դիտում
22:18 07-09-2015
Մարիո Բալոտելին զրկվել է վարորդական իրավունքից արագության գերազանցման համար
Այս բաժնից
868 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
988 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
706 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին