Պոլ Պոգբա. Այո, մենք աշխարհի ամենավատ թիմն ենք
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է այն տեսակետը, որը անցած մրցաշրջանում թիմը անհաջող հանդես եկավ:
«Այո, մենք աշխարհի ամենավատ թիմն ենք: Բայց մենք երեք տիտղոս նվաճեցինք: Այդ իսկ պատճառով մարդիկ թող ինչ ուզեն, ասեն: Մենք ամենավատն ե՞նք: Շատ բարի, խնդիր չկա, ընդունում եմ:
Ես գիտեմ, որ մենք այնքան էլ լավ չենք խաղացել, ինչ որ բան այնպես չենք արել, ինչ որ տեղ կարող էինք ավելի լավ հանդես գալ: Բայց ես գիտեմ, թե ինչ ենք արել. երեք տիտղոս ենք նվաճել: Դա հաստատ գիտեմ:
Եվ միայն դա նշանակություն ունի: Որովհետև դուք կարող եք աշխարհի լավագույն թիմը լինել, հրաշալի ֆուտբոլ ցուցադրել, բայց զրո տիտղոս նվաճեք: Ու ո՞վ կհիշի ձեզ: Ոչ ոք», ասել է Պոգբան: