Բունդեսթագն ընդունել է միասեռական ամուսնությունների մասին օրինագիծը
Գերմանիայի խորհրդարանի անդամներն այսօր 393 կողմ, 226 դեմ և 4 ձեռնպահ ձայներով ընդունել են միասեռական ամուսնությունների մասին օրենքի նախագիծը, հաղորդում է Ria Novosti-ն։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ օրինագծին դեմ է քվեարկել. «Ինչ վերաբերում է այդօրինակ ամուսնություններին, ես գտնում եմ, որ որոշումներ պետք է կայացնել խղճին հետևելով, այլ ոչ թե համակուսակցական դիրքորոշմամբ առաջնորդվել»։
Ներկա դրությամբ միասեռական ամուսնություններն օրենքով թույլատրված են Նիդերլանդներում, Բելգիայում, Իսպանիայում, Կանադայում, ՀԱՀ-ում, Նորվեգիայում, Շվեդիայում, Պորտուգալիայում, Իսլանդիայում, Ագենտինայում, Դաբիայում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Ուրուգվայում, Ներ Զելանդիայում, Լյուքսեմբուրգում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Կոլումբիայում, Ֆինլանդիայում։ Իսկ Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և Մեքսիկայի որոշ շրջաններում է թույլատրված գրանցել այդ ամուսնությունները։