211652_close_icon
views-count25898 դիտում article-date 23:44 28-06-2017

Վանաձորի պետական համալսարանում սոցիալական մանկավարժություն և ներառական կրթություն դասընթացն ավարտած ունկնդիրներին ռեկտորի կողմից հանձնվեց ավարտական վկայականներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 28-ին, Վանաձորի պետական համալսարանում, հերթական անգամ համալսարանի ռեկտոր, բ.գ.դ.պ. Գուրգեն Խաչատրյանը սոցիալական մանկավարժություն և ներառական կրթություն դասընթացն ավարտած ունկնդիրներին հանձնեց ավարտական վկայականներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին ոչ միայն ունկնդիրները, այլև դասընթացը վարող դասախոսական ողջ կազմը։ Մասնակիցներն իրենց շնորհակալական խոսքը հղեցին համալսարանի ռեկտոր Գ. Խաչատրյանին, պռոռեկտոր Ս. Թումանյանին և բաժնի ղեկավար Քրիստինե Ղազարյանին։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ամալյա Սարիբեկյանը, որպես դասընթացի մասնակից, ասաց, որ առանձնակի հպարտություն է ապրում մայր բուհի կողմից տրված հիշյալ հնարավորության համար, և քանի որ կրթությունը շարունակական գործընթաց է, և իր՝ մայր բուհում արդեն երրորդ անգամ ուսանողի կարգավիճակում հանդես գալը և երրորդ մասնագիտություն ձեռք բերելն էլ հենց դրա վառ ապացույցն է: Նշենք նաև, որ նույն օրը տեղի ունեցավ նաև մագիստրոսների երդման արարողությունը: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+

Նմանատիպ նյութեր