211652_close_icon
views-count1379 դիտում article-date 19:37 03-03-2017

Սլավոնական համալսարանի դասընթացն ավարտած 22 ուսանողները խաղաղության և բանակցության իրենց գիտելիքը կկիրառեն գործնականում

Այսօր՝ մարտի 3-ին, Սլավոնական համալսարանում «Կոնֆլիկտի ձևափոխումը և լուծումը բանակցությունների միջոցով» դասընթացն ավարտած լավագույն 22 ուսանողները ստացան ավարտական վկայականներ: Վկայականները հանձնեցին Սլավոնական համալսարանի «Քաղաքականություն և իրավունք» ինստիտուտի տնօրեն տկն. Լարիսա Ալավերդյանը և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն դր. Կարեն Նազարյանը: «Կոնֆլիկտի ձևափոխումը և լուծումը բանակցությունների միջոցով» առարկան 2015թ. սեպտեմբերից Կլոր սեղանի հիմնադրամի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի համատեղ ջանքերով ներդրվել է համալսարանի «Իրավունքի և համաշխարհային քաղաքականության» ինստիտուտի մագիստրատուրայում` որպես ընտրովի առարկա: Նախապատրաստվում է ուսումնամեթոդաբանական ձեռնարկը, որով անցկացվելու են հետագա դասընթացները: Դասընթացն ավարտած ուսանողներին հնարավորություն կտրվի մասնակցելու Կլոր սեղան հիմնադրամի հայտարարած փոքրածավալ ծրագրերի մրցույթին և գործնականում կիրառել իրենց ստացած գիտելիքը:

Նմանատիպ նյութեր