211652_close_icon
views-count59442 դիտում article-date 18:18 27-06-2017

Լարված իրավիճակ Նուբարաշենի բանտի ճանապարհին. բնակիչները փակել են ճանապարհը և սպառնում են այն չբացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Նուբարաշենի խճուղում գտնվող Նուբարաշեն քրեակատարողակյան հիմնարկի հարևանությամբ բնակվող մի քանի շենքերի բնակիչներ սպառնում են՝ մեր ու մանուկ, ահել- ջահել փակել Նուբարաշենի բանտ տանող ճանապարհահատվածը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին. «Երկար տարիների պատմություն ունի այս խնդիրը ու ամեն անգամ պատկան մարմինները խոստանում են, որ խնդիրը կլուծվի: Ըստ բնակիչների հայտարարության՝ բանտի կեղտաջրերը ամբողջովին հոսում են շենքի տարածքներով և ողջ հատվածում տարածում գարշահոտություն և ստեղծում հակասանիտարական իրավիճակ: Եթե ցանկություն ունենան, կարող են մի քանի խողովակներով խնդիրը լուծեն, բայց ինչու չեն լուծում, մինչև օրս մեզ համար անհասկանալի է: Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում էր, որ պետք է ապրենք մաքուր Հայաստանում, մաքուր Երևանում: Ինչ մաքրության մասին է խոսքը, երբ թե՛ քաղաքային իշխանությունները, թե՛ թաղապետարանը և թե՛ Նուբարաշենի բանտի պաշտոնյաները չեն ցանկանում վերացնեն այս հակասանիտարական, նույնիսկ համաճարակայի իրավիճակը: Ամառվա էս տապին վախենում ենք լուսամուտ բացենք: Անգամ փակ լուսամուտների պայմաններում գարշահոտը լցվում է տներով: Բան չենք ցանկանում, թող մեկ օր պատասխանատու պաշտոնյաները գան մեկ օր գիշերեն մեր տներում՝ նոր կխոսենք: Եթե խնդիրը այս անգամ էլ չլուծվի, արդեն դուրս ենք գալու փողոց: Այ հիմա բացում ենք ճանապարհը, հույսով որ հրապարակված նյութերը կուսումնասիրեն պատկան մարմինները, հակառակ դեպքում՝ բերդ մտնողների մուտքը փակելու ենք»: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր