70441 դիտում
12:03 04-08-2020
Լարված իրավիճակ Արմավիրի մարզում. Ակնալիճ գյուղի բնակիչները սպառնում են փակել ճանապարհը՝ ասելով. «Նախորդների նման՝ էս իշխանությունն էլ խաբեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 4-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի բնակիչները հավաքվել են գյուղապետարանի առջև և պահանջում են, որպեսզի Ջրային տնտսությունը, վերջապես, պատասխան տա իրենց, թե երբ են գյուղում լուծելու ոռոգման ջրի խնդիրը։
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները փորձում էին նույնիսկ ի նշան բողոքի՝ փակել Երևան-Արմավիր ճանապարհը, մինչև որ Արմավիրի մարզպետարանից կամ Ջրային տնտեսությունից հստակ պատասխան տան իրենց, սակայն ժամանած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների հետ բանակցությունների արդյունքում հրաժարվեցին փակել ճանապարհը, բաց բողոքի ակցիան շարունակվում է գյուղապետարանի առաջ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Բա ասում էիք՝ իրավիճակ է փոխվել, գյուղացին միայնակ չի մնա իր հոգսերի ու պրոբլեմների հետ։ Թիվ 1 պրոբլեմը ոռոգման ջուր չտալն է։ Հետաքրքիր է, ե՞րբ ենք մեր մաշկի վրա զգալու, որ ձեր ասած թավշյա իշխանությունը տարբերվում է նախորդ իշխանություններից։ Նախորդներն էլ անընդհատ խաբում էին, հիմա էլ դուք եք խաբում; Էլ ինչո՞վ եք տարբերվում նրանցից։ Ամեն անգամ ժամանում են, նույն խոսքերն են ասում թե նախկինները, թե ներկաները։ Վճարումներն էլ կանոնավոր կատարում ենք։ Ջրային տնտեսությունից էկան, խաբեցին, միակողմանի ամբողջ գյուղը պայմանագիր կնքեցին, որպեսզի հետագայում կարողանան մեր հախից իրենց մարդիկ գան, իսկ մենք իրենց կողմից չտրամադրված ջրի համար չկարողանանք դիմել դատարան։ Ամբղջ գյուղը աղետի եզրին է հայտնվել, ջուր չտալու պատճառով բերքը չորացել է։ Հետաքրքիր է, ո՞վ է պատասխան տալու մեզ էս օրը գցելու համար։ Ոչ մարզպետն է գվվում, ոչ էլ Ջրային տնտեսությունը։ Մնում է՝ հույսներս դնենք կառավարության վրա, բայց դե, էդ էլ երևի սուտ ա։ Ովքեր որ պետք է մեզ ջրով ապահովեն, կառավարության կողմից ներկայացված մարդիկ են։ Հիմա ի՞նչ, հեղափոխությանը հավատալով՝ ճանապարհ փակեցինք, որ մեր կյանքը մի քիչ բարելավվի, բայց ստացվեց հակառակը. նույն տեղում դոփում ենք, ինչի համար էլ արդեն համոզվում ենք, որ դուք էլ նախորդներից չեք տարբերվում։ Հայտնի ֆիլմի Զիմզիմովի նման դիփունքդ խաբում իք։ Էսօր ընդառաջելով ոստիկաններին՝ ճանապարհ չենք փակում, բայց եթե մեկ-երկու օրվա ընթացքում խնդիրը չկարգավորվի, ողջ գյուղով՝ մեր ու մանուկ, ահել-ջահել, փակելու ենք ճանապարհը։ Արտակարգ դրությունից էլ չենք վախենալու, քանի որ էդ ջրի չլուծման պատճառով սաղ գյուղը տուժում է»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)