211652_close_icon
views-count2646 դիտում article-date 11:31 26-06-2017

Հունիսի 19-23-ը Հարկադիր ծառայությունը ստացել է 2038 դիմում և գրություն

Հարկադիր կատարման ծառայությունից տեղեկացնում են, որ 2017 թվականի հունիսի 19-ից 23-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2038 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 433 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 19 բողոքի: 2017 թվականի հունիսի 19-ից 23-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1675 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր