Reuters-ը նշել է ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադիի հավանական փոխարինողներին
Փորձագետները կանխատեսում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին կփոխարինի նրա ամենամոտ 2 օգնականներից մեկը, հաղորդում է Reuters-ը։
Գործակալությունը նշում է, որ երկուսն էլ Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի բանակի նախկին բարձրաստիճան սպաներ են և համարվում են 2016 թվականից մինչ այսօր ալ-Բաղդադիի գլխավոր մարդիկ։
Ալ-Օբայդին, ով 50 տարեկան է, ԻՊ-ի «ռազմական նախարարն է», իսկ ալ-Ջումայրին գլխավորում է խմբավորման «անվտանգության ծառայությունը»։ Ի դեպ, այս տարվա ապրիլին տեղեկատվություն էր շրջանառվել այն մասին, թե ալ-Ջումայրին սպանվել է, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ տեղեկությունը ճիշտ չէ։
Նոր առաջնորդի նշանակման համար անհրաժեշտ է լինելու ԻՊ-ի խորհրդակցական մարմնի բոլոր 8 անդամների հավանությունը։ Նրանցից 6-ը Իրաքից են, 2-ը՝ Հորդանանից և 2-ը՝ Սաուդյան Արաբիայից։