211652_close_icon
views-count1567 դիտում article-date 11:45 15-06-2022

Հրապարակախոս Վահան Իշխանյանի հարազատները խնդրում են ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին

Լրագրող, գրող Վահան Իշխանյանի աճյունը կհուղարկավորվի Հայաստանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա որդին՝ Հովհաննես Իշխանյանը։

«Լրագրող, գրող, հրապարակախոս, հրատարակիչ հորս Վահանչերազ Իշխանյանի հիշատակի ցերեկույթ տեղի կունենա հունիսի 19-ին, ժամը 14։30, Մամուլի շենքում, ապա Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը կհուղարկավորվի նրա աճյունը։

Ծաղկեպսակի փոխարեն կարող եք գումարը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Վահան Իշխանյանը մահացել է ապրիլի 19-ին երկարատև հիվանդությունից հետո։ Աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում: Համախոհների հետ հիմնադրել է «Ինքնագիր» գրական ակումբը:

Նրա հեղինակած գրքերն են «Ռուսուլմանի նոթեր» 2017, «Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները» 2014, «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ) 2014, «Անմազ» (պատմվածքների ժողովածու) 2010, «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ) 2010, «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» 2004։

Նմանատիպ նյութեր